Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17:25-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 07:54-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: