4535 դիտում
22:12 02-06-2016
Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Թայգր գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Հիմնավորման համաձայն՝ ընկերությունը նախատեսում է կառուցել տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիր՝ հագեցած նորագույն սարքավորումներով և Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոն:
Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 11.4 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 3.1 մլրդ ՀՀ դրամը՝ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ` 100 հազար դրամ միջին աշխատավարձով:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ հիմնավորման՝ ընկերության նպատակն է իրականացնել Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի հետագա բնականոն, անվտանգ էլեկտրամատակարարում և արդիականացում՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը էլեկտրաէներգիա արտադրելու համար:
Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 18.9 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 9.7 մլրդ ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 232, 2017թ. 249 և 2018թ. 265 հազար դրամ:
Նմանատիպ նյութեր
3784 դիտում
18:13 09-08-2018
Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր
2711 դիտում
15:27 23-02-2017
Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր
2957 դիտում
15:08 18-04-2019
Կառավարությունն արտոնություն տվեց 2 ներդրումային ծրագրերի. կստեղծվեն տասնյակ աշխատատեղեր
Այս բաժնից
856 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
961 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1093 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ