211652_close_icon
views-count1058 դիտում article-date 13:36 02-06-2016

Ամփոփվել է «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլը

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ -ի համատեղ իրականացվող «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլն ամփոփվել է քաղաքային ջերմատանը: Մայրաքաղաքի ընտրված 5 դպրոցների ծրագրի մասնակից աշակերտները տեղում ծանոթացել են մայրաքաղաքը զարդարող հազարավոր ծաղիկների աճեցման փուլերին: էկոդասընթացներում ձեռք բերած գիտելիքները երեխաները կիրառել են նաև ջերմատանը և մասնակից դարձել ծաղիկենրի տեղափոխման աշխատանքներին: Տեսական գիտելիքներ ստանալուց բացի աշակերտները նաև գործնական հետաքրքիր առաջադրանքներ են կատարել. թղթի թափոններից պատրաստված գործերը ցուցադրվել են ջերմատան բակում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում: «Նախաձեռնելով այս ծրագիրը՝ մեր գլխավոր նպատակն էր, որ դպրոցականները բնության վերաբերյալ գիտելիքներ ստանան այլընտրանքային եղանակով, ինչը կհետաքրքրի և կօգնի առավել ուշադիր լինել շրջակա միջավայրի, մասնավորապես, մայրաքաղաքի նկատմամբ: Ծրագրի արդեն երկու փուլերի արդյունքներով վստահաբար կարող եմ ասել, որ մեր աշխատանքներն այս ուղղությամբ արդյունավետ են»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը: Ծրագրի 2-րդ փուլի մասնակից բոլոր աշակերտները, ինչպես նաև էկոդասընթացներն անցկացնող երիտասարդները ստացել են մասնակցության հավաստագրեր: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր