1828 դիտում
14:33 29-03-2021
Ամփոփվել են հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծման վերաբերյալ ծրագրի արդյունքները
Մարտի 26-ին Երևանում կայացել է «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակման արարողությունը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Քլարկը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի մասնագետներ, հայ դիզայներներ ու տեքստիլ արտադրողներ, ոլորտի տեղական ու միջազգային գործընկերներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մասնավորապես, նշել է․ «Հայաստանը պետք է դառնա լավ տեղ կրեատիվ մարդկանց համար և այն տաղանդն ու ստեղծագործական ներուժը, որ կա հայ ժողովրդի մեջ, այդ թվում՝ նաև նորաձևության ոլորտում, պետք է կարողանանք հնարավորինս բացահայտել ու զարգացնել»։ Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացմանն ու ներկայացմանը համաշխարհային հարթակներում։
Երկամյա ծրագրի նպատակն էր բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտի տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայացվածությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:
Ծրագիրն իրականացվել է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի կողմից, ֆինանսավորվել՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են Eco-Age և Fashion Scout բրիտանական կազմակերպությունները:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հետևյալ հիմնական ձեռքբերումները.
Կարողությունների զարգացման և ՓՄՁ-ներին աջակցություն՝ նորարարական բիզնես հմտությունների և տեխնիկական գիտելիքների արդիականացում։
«Արտադրված է Հայաստանում» հարթակի առաջմղում տեղական և միջազգային շուկաներում։
Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում հայ դիզայներների մասնակցությունը Fashion Scout-ի առցանց հարթակում։
courses.fdc.am կրթական առցանց հարթակի ստեղծում, որի նպատակն է ոլորտին առնչվող նորարարական մեթոդական էլեկտրոնային մոդուլների տրամադրումը սկսնակներին, ՓՄՁ-ներին և ուսանողներին։
«Նորաձևության և տեքստիլ ոլորտի կրթական համակարգի առկա մարտահրավերները» հետազոտության արդյունքներ։
Էկո-նորաձևության արշավ, որի նպատակն է իրազեկել առկա բնապահպանական այն խնդիրների մասին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են նորաձևության և տեքստիլ արդյունաբերության հետ։
«Հայաստանում կայուն տեքստիլ արտադրության և վերամշակման մատակարարման շղթայի մոդելի ստեղծում․ գործողությանների ճանապարհային քարտեզ, հետազոտություն։
Miashop.am-ի միասնական առցանց խանութի ստեղծում:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նորաձևության ցուցադրություն՝ #MadeinArmenia՝ հայ դիզայներների և տեքստիլ ապրանքանիշերի համատեղ ներկայացմամբ:

Նմանատիպ նյութեր
1858 դիտում
17:24 30-11-2019
Մեկնարկել է «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը
1058 դիտում
13:36 02-06-2016
Ամփոփվել է «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլը
10131 դիտում
21:50 26-03-2017
Վարչապետը ծանոթացել է Գյումրիում տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
709 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
595 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
829 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք