Սեյրանը ծեծել է կնոջը՝ սուրճը պահելու եւ ծնողների գերեզմանին այցելելու համար
Սեյրան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի մարտի 28-ին կենցաղային հարցերի՝ իր կողմից գնված սուրճը պահելու և ծնողների գերեզմանին այցելելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մի քանի անգամ հարվածել է նախկին կնոջը՝ Մարիամ Խաչատրյանին՝ պատճառելով առողջությանը միջին ծանրության վնաս /1 հատոր՝ 67 թերթ, Ս.Հովհաննիսյանի անձնագիրը՝ կցված քր. գործին/:
Այսինքն, նա մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


