1358 դիտում
09:26 02-06-2016
Հայաստանի գերմանական դասը. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «Այսօր Գերմանիայի խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Մեծ է հավանականությունը, որ այս անգամ այն կարող է ընդունվել, չնայած հատկապես վերջին օրերին Թուրքիայի կողմից Գերմանիայի նկատմամբ հնչեցվող տարբեր սպառնալիքներին ու ճնշումներին:
Կարելի է գրեթե վստահաբար պնդել, որ, եթե Բունդեստագն ընդունի այդ բանաձևը, ապա հաշված րոպեների ու ժամերի ընթացքում Հայաստանի քաղաքական շրջանակները, առաջին հերթին՝ իշխանությունները, մտավորականները, սփյուռքահայերն ու մյուսները, հանդես կգան Գերմանիային ուղղված ներբողներով, գերմանացիները կհռչակվեն՝ որպես երկրագնդի ամենաարդարամիտ ու ազնիվ էթնոսի ներկայացուցիչներ, Նիցշեի ու Բեթհովենի արժանի հետևորդներ:
Եթե ինչ-ինչ պատճառներով տեղի ունենա հակառակը` Բունդեստագը չընդունի այդ բանաձևը, ապա նույն շրջանակները, առաջին հերթին՝ իշխանության ներկայացուցիչներն ու մյուսները, անարգանքի սյունին կգամեն Գերմանիային` հիշեցնելով, թե ինչպես էին ժամանակակից գերմանացիների ֆաշիստ նախնիները Հոլոքստի ենթարկում հրեաներին: Եթե այս մոտեցումը նորմալ է հանրային, կենցաղային մակարդակում, ապա անթույլատրելի է պետական քաղաքականության պարագայում:
Մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, մեծ հաշվով, էմոցիայից բացի, ոչինչ չկա: Ռազմավարությունների, հաշվարկված քայլերի, տարբեր երկրների հարաբերությունների ու շահերի փոխկապակցվածության հիման վրա կառուցված քաղաքականության բացակայությունը Հայաստանի դիվանագիտությունը լրացնում է հենց էմոցիայով` ոչ հայանպաստ իրավիճակներում խռովելով միջազգային հանրությունից, դրական ելքի դեպքում` ոգևորության ճիչեր արձակելով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1042 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»