988 դիտում
14:22 02-03-2023
Հայաստանում կբացվեն Գերմանական զարգացման բանկի եւ Միջազգային համագործակցության գերմանական ընկերության գրասենյակները
Մարտի 2-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանում Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) գրասենյակներ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը։
Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։ Նշվեց, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, բարենպաստ պայմանների կստեղծի տնտեսական կապերի ընդլայնման, գործարար ակտիվության բարձրացման համար։
Քերոբյանը հիշեցրեց, որ համաձայնագրի ստորագրումը համընկնում է վարչապետ Փաշինյանի Գերմանիա այցի հետ։ Նրա խոսքով, այս փաստը հաստատում է համագործակցության զարգացման կարեւորությունը։
Նա ընդգծեց, որ GIZ-ի հետ խոշոր ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ Կապսի ջրամբարի եւ դեպի Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը։ Բացի այդ, նկատելի է նաեւ զբոսաշրջության, նորարարության ոլորտներում եւ այլ ուղղություններով աջակցությունը։ «GIZ-ի հետ իրականացվող նախագծերը հանգեցնում են մարդկանց կենսամակարդակի որակական փոփոխության»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր
1654 դիտում
15:21 18-02-2015
Շվեյցարական ոստիկանությունը խուզարկել է HSBC բանկի գրասենյակները
Այս բաժնից
433 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
559 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1018 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը