Դավթաշենը հյուրընկալեց 30 արցախցի երեխաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) Դավթաշեն են ժամանել 30 երեխաներ։
Նրանք մի քանի օր հյուրընկալվեցին Դավթաշենում և մասնակցեցին էքսկուրսիաների ու տարբեր հետաքրքիր ծրագրերի։
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նրանք եղան Մանկական զբոսայգում, Կենդանաբանական այգում, այնուհետև մասնակցեցին Դավթաշեն վարչական շրջանում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Եղան Տիկնիկային թատրոնում, ԵՐևանի թանգարանում:
Երևանից նրանք հեռացան ոչ միայն լավ տպավորություններով, նոր ծանոթություններով, այլև նաև Ռ. Բաղդասարյանի կողմից նվերներով: