211652_close_icon
views-count3944 դիտում article-date 17:24 29-06-2017

Թումոյի ամառային ճամբարը հյուրընկալեց երեխաների սահմանամերձ գյուղերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է ԹՈՒՄՈ ամառային ճամբար, որի շրջանակներում երեխաները ոչ միայն ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, այլ նաև շփվում ու կապեր են հաստատում արտերկրից ժամանած իրենց հասակակից մասնակիցների հետ: 2017թ. ամառային ճամբարը սահմանամերձ Մովսես և Այգեպար գյուղերից ժամանած Անիի և Սարգիսի համար մեկնարկեց հունիսի 19-ին «Ռոստելեկոմի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ՝ հնարավորություն ընձեռելով երեխաներին մասնակցելու և իրենց անվճար ուսումնական հանգիստն անցկացնելու երևանյան ԹՈՒՄՈ կենտրոնում: Մեկշաբաթյա ծրագրի շրջանակներում երեխաները մասնակցեցին ԹՈՒՄՈ կենտրոնի Անիմացիայի, Կայքերի մշակման, Ռոբոտաշինության դասընթացներին, խմբակից երեխաների հետ այցելություններ ունեցան հայաստանյան մշակութային կոթողներ, տեսարժան վայրեր, թանգարաններ, անցկացրին սպորտային խաղերով ու տարաբնույթ ծրագրերով հագեցած օրեր և ավարտին ներկայացրին սեփական տեխնոլոգիական և անիմացիոն նախագծերը: Մասնավորապես, Համակարգչային անիմացիայի դասընթացների ընթացքում երեխաներն ուսումնասիրեցին, թե ինչպես ձևավորել եռաչափ խաղեր, ներկայացնել իրենց շուրջը եղած երևույթներն ու մարդկանց, կարճ պատմությունների ձևով ներկայացնեն իրենց գաղափարները՝ միաժամանակ օգտագործելով Adobe Flash և Animation Desk ծրագրերը: Կայքերի մշակման դասընթացների ժամանակ երեխաները սովորել են ձևավորել սեփական դինամիկ կայքը՝ օգտագործելով HTML5 և CSS3 ծրագրերը դիզայնի, իսկ Adobe Dreamweaver ծրագիրը՝ ինտերակտիվություն հաղորդելու համար: Թումո ստեղծարար կենտրոնի ամառային դպրոցը հնարավորություն է տալիս ոչ միայն ընկղմվելու զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ազատություն է տալիս հետազոտությունների համար՝ ակտիվ շփում ապահովելով մշակույթի, սպորտի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ: Որպես արդյունք դպրոցի սաները ծրագրի ավարտին կազմում են պրեզենտացիաներ և ներկայացնում սեփական ստեղծարար գաղափարներն ու նորույթները, ծրագրերն ու խաղերը: Ամառը երեխաների համար հանդիսանում է ակտիվ հանգստի և հետազոտությունների շրջան, և մասնակցությունն ու տպավորությունները նմանօրինակ ծրագրերից անգնահատելի են նրանց համար: «Ռոստելեկոմի» և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությունը հետագայում նույնպես շարունակական բնույթ է կրելու՝ ի նպաստ տեխնոլոգիապես կրթված և բազմակողմանի զարգացած երիտասարդության: *** «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ: *** «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր