211652_close_icon
views-count1460 դիտում article-date 20:56 01-06-2016

«Երազանքի պուրակում» մանկական զվարճալի ծրագիր անցկացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Երազանքի պուրակում» Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի է ունեցել մանկական համերգային զվարճալի միջոցառում: Փոքրիկներին ու նրանց ծնողներին տոնական բարձր տրամադրություն են ապահովել սիրված երգիչներն ու հայտնի պարախմբերը: Կազմակերպվել են հետաքրքրաշարժ մրցույթներ, նաև հյուրասիրություն` օրվա հերոսների համար: Միջոցառմանն, ի թիվս այլոց, մասնակցել են նաև  «Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում գտնվող` ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ: Տոնական ծրագիրը կեզրափակվի մանկական դիսկոտեկով:

Նմանատիպ նյութեր