211652_close_icon
views-count1921 դիտում article-date 13:06 31-05-2016

Իրաքյան օդուժը ԻՊ-ի 7 հրամանատարների է ոչնչացրել

Իրաքի ռազմաօդային ուժերը հրթիռակոծությունների միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 7 առաջնորդների են ոչնչացրել, հաղորդում է Ria Novosti-ն: Սպանվածների մեջ է ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մտերիմն ու օգնականը, Եվֆրաթ նահանգում «շարիաթի դատարանի» ղեկավարը և ևս մեկ հոգի, ով ԻՊ-ում հետախուզության ու անվտանգության հարցերով պատասխանատուն էր: Նրա անունը նույնպես չի հրապարակվում: ԻՊ հրամանատարների չեզոքացման գործողությունը իրականացվել է Իրաքի արևմտյան Անբար նահանգում՝ Սիրիայի հետ սահմանային հատվածում:

Նմանատիպ նյութեր