211652_close_icon
views-count4646 դիտում article-date 21:43 30-05-2016

Հանրությանն իրազեկեք բազմաբնակարան շենքերի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով սանմաքրման խնդրին, կոմունալ տնտեսության վարչությանը և խորհրդակցությանը ներկա «Սանիթեք» ընկերության ներկայացուցչին հանձնարարել է առավել ակտիվացնել տարվող աշխատանքները սանմաքրման ոլորտում և սահմանել հերթապահություն: «Եթե աղբահանության մասով դրական փոփոխությունն ակնհայտ է, ապա նույնը դեռևս չի կարելի ասել սանմաքրման հետ կապված: Եղանակային պայմաններից ելնելով՝ մեր համաքաղաքացիները և քաղաքի հյուրերն ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում: Հետևաբար ամենուր պետք է սահմանվի առավել խիստ հսկողություն և հերթապահություն՝ մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով», - ընդծել է քաղաքապետը: Աշխատակազմի կոմունալ տնետեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում վերանորոգվել է 111 մուտք, ևս 13-ը կվերանորոգվի այս շաբաթ: Վարչական շրջաններում կազմակերպվել են շրջայցեր՝ կատարվող աշխատանքների որակը վերահսկելու նպատակով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները, ինչպես նաև ուսումնասիրել և գույքագրել մայրաքաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերը: «Բազմաբնակարան բնակելի ֆոնդի պահպանման ուղղությամբ զգալի աշխատանք է տարվում, և հանրությանը պետք է հստակ ներկայացնենք մեր ծրագրերը: Քաղաքացիները պետք է իմանան, թե երբ և ինչ աշխատանքներ է նախատեսվում կատարել իրենց մուտքերում: Ունենք 5000 բազմաբնակարան շենք, որոնց մասով պետք է կազմել հստակ ժամանակացույց և այն ներկայացնել նաև քաղաքացիներին, որպեսզի յուրաքանչյուրն իմանա, թե երբ է նախատեսված իրենց մուտքի նորոգման աշխատանքները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր