Գողություն` օրը ցերեկով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Օհայո նահանգում` Ցիցինատի քաղաքի բանկերից մեկում, բանկի անվտանգության աշխատակիցը կրակել է կողոպտիչի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է դիմակավորված անհայտ անձը ներխուժում բանկ և փորձում գումար հափշտակել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա` 20-ամյա Թերի Ֆրոսթը, վերցրել է 90 հազար դոլար գումարը, սակայն անվտանգության աշխատակցի` նախկին ոստիկանության սպայի կրակոցը նրա պլանները ձախողել է:
Թ. Ֆրոսթը մահացել է ստացած հրազենային վնասվածքներից:
Ոստիկանությունն արդարացրել է անվտանգության աշխատակցի կատարած գործողությունները:
Ներկայացնում ենք տեսանյութը: