211652_close_icon
views-count4003 դիտում article-date 14:08 30-05-2016

Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է «բարեկամության խումբ» ստեղծել՝ հարաբերությունները կարգավորելու համար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, հաղորդում է rosbalt.ru-ն: «Պուտինը հայտարարում է, որ թուրքական կողմից քայլեր է ակնկալում այդ հարցում: Մենք նույնպես առաջարկում ենք համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որտեղ կքքնարկվեին կողմերի հետագա քայլերը»,-ասել է նա Անթալիայում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսատսանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և կոնկրետ քայլեր է ակնկալում ԱՆկարայից, սակայն դրանք մինչ օրս չկան:

Նմանատիպ նյութեր