706 դիտում
11:58 30-05-2016
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Հովհաննես Տ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 4 պահունակ և տարբեր տրամաչափի 91 փամփուշտ, իսկ 1960 թ. ծնված Հրաչ Պ.-ն՝ ինքնաձիգի տարբեր տրամաչափի 29 փամփուշտ և ինքնաձիգի 4 փամփշտատուփ:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Արթուր Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» մոդելի, 5.45 մմ տրամաչափի, առանց խզակոթի ինքնաձիգ` պահունակով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 67, «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի` 16, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1957 թ. ծնված Կարինե Գ.-ն ներկայացրել է 5.45 մմ տրամաչափի` 43, 7.62 մմ տրամաչափի գնդացրի 38 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, և «Շիլկա» տիպի կայանքից կրակելու համար նախատեսված կրակոց:
***
1986 թ. ծնված Վահե Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 202 փամփուշտ:
***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Հաբեթ Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն կրակող սարք, 32 մմ տրամաչափի 5 և 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Անդրանիկ Ժ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի գնդացիրի 58 փամփուշտ:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Նորայր Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1976 թ. ծնված Մասիս Ջ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, «ԲՄ-16» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան:
***
Ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Յուրիկ Օ.-ն կամավոր հանձնել է «ՏՈԶ» տիպի փամփուշտ, կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ և ինքնաձիգի 6 փամփուշտ:
***
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Սմբատ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
1980 թ. ծնված Դավիթ Դ.-ից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իր տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս՝ հայտնաբերել է փամփուշտներ և նռնակի նմանվող իրեր:
Մեկնած օպերատիվ խմբին Դավիթ Դ.-ն ներկայացրել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ և նռնակի նմանվող 2 իր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
764 դիտում
11:32 25-03-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
948 դիտում
16:19 28-03-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
1239 դիտում
19:54 12-02-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
895 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար