slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
211652_close_icon

Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

views-count1539 դիտում article-date 19:54 12-02-2015
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 12.45-ին, 1990 թ. ծնված Արամ Զ.-ն կամավոր հանձնել է 28 մմ տրամաչափի երկփողանի հարթափող որսորդական հրացան, 12.7 մմ տրամաչափի` 7 /շիլկա/, 7.62 մմ տրամաչափի` 40, 5.45 մմ տրամաչափի` 30 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչաձի փամփուշտների պահունակ: *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 11.20-ին, 1954 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան: *** Փետրվարի 11-ին, ժամը 18.15-ին, 1958 թ. ծնված Միսակ Ս.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ 58» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող երկփողանի որսորդական հրացան: *** Փետրվարի 11-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1992 թ. ծնված Արարատ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի գործարանային համարի ողորկափող հրացան, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 48 փամփուշտ: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 15.50-ին, 1950 թ. ծնված Ջուլիետա Մ.-ն կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր