211652_close_icon
views-count985 դիտում article-date 17:55 06-11-2026

Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։00-ից մինչև 18։00, կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, հայտնել են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից:

«Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 9.6-րդ կմ-ում՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերի տեղակայման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։00-ից մինչև 18։00, ժամանակ առ ժամանակ կկատարվեն ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություններ»,- հայտնում են Դեպարտամենտից: 

Նմանատիպ նյութեր