211652_close_icon
views-count948 դիտում article-date 16:19 28-03-2015

Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 10.40-ին, 1980 թ. ծնված Կարեն Խ.-ն կամովին հանձնել է 5.45 մմ տրամաչափի 11 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 31 փամփուշտ: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 12.00-ին, 1963 թ. ծնված Ղևոնդ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին ժամը 18.00-ին, 1978 թ. ծնված Արտակ Դ.-ն կամավոր հանձնել է 5.6 տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` առանց գրառումների, «ՏՕԶ-8» տեսակի ատրճանակի 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի գնդացրի 20 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի «ԱԿ 74» ինքնաձիգի 9 փամփուշտ: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 18.40-ին, 1951 թ. ծնված Էմմա Հ.-ն կամավոր հանձնել է «Իժ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 12.40-ին, 1965 թ. ծնված Սլավիկ Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 31 փամփուշտ, 4 պայթուցիչ: *** Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 18.30-ին, 1980 թ. ծնված Վանուշ Բ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 14.10-ին, 1933 թ. ծնված Ալեքսանդր Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 13.10-ին, 1972 թ. ծնված Միշա Մ.-ն կամովին ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող հրացան` կարճեցված փողով, և 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ: *** Ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 16.00-ին, 1993 թ. ծնված Մարգար Բ.-ն ինքնակամ հանձնել 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով և խզակոթով մեկփողանի որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 75 փամփուշտ: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 13.00-ին, 1958 թ. ծնված Սուրեն Օ.-ն կամավոր հանձնել է ձեռքի նռնակ` պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 103 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 59 փամփուշտ: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 15.20-ին, 1987 թ. ծնված Նորիկ Մ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ, 12.7 մմ տրամաչափի 2 և 5.45 մմ տրամաչափի 58 փամփուշտ: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 27-ին, ժամը 14.15-ին,1945 թ. ծնված Վիոլետա Դ.-ն կամավոր հանձնել է 12.7 մմ տրամաչափի` 1, 5.45 մմ տրամաչափի ` 200, 7.62 մմ տրամաչափի ` 38, 7.62 մմ տրամաչափի` 106 փամփուշտ, ԱԿ տեսակի ինքնաձիգի 2 դատարկ պահունակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր