Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 29-ին
1453 թ. – Կոստանդնուպոլսի անկումը, որով էլ ավարտվեց 1500-ամյա պատմություն ունեցող Հռոմեական կայսրության վերջին մնացորդի` Բյուզանդական կայսրության պատմությունը։
1790 թ. – Վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդը ընդունեց ԱՄՆ Սահմանադրությունը։
1848 թ. – Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ-ի 30-րդ նահանգը։
1913 թ. – Ծնվել է Լևոն Կարագյոզյանը, հայ նշանավոր դրամատուրգ, սցենարիստ (մահ. 1986 թ.)։
1922 թ. – Մահացել է Եվգենի Վախթանգովը, ռուսահայ նշանավոր ռեժիսոր (ծն. 1883 թ.)։
1985 թ. – Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 39 մարդ, մոտ 600-ը ստացան մարմնական վնասվածքներ։
1996 թ. – Մահացել է Հրանտ Շահինյանը, հայ խորհրդային մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն (ծն. 1923 թ.)։