Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 2-ին
1219 թ. – մահացել է Կիլիկիայի Հայկական Թագավորության թագավոր Լևոն Բ-ն (ծն. 1150 թ.):
1509 թ. – իսպանացիները հիմնեցին Սան Խուան քաղաքը, ներկայիս Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքը:
1512 թ. – մահացել է Լեոնարդո դա Վինչին, վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահռչակ գեղանկարիչ, գիտնական, գյուտարար (ծն. 1452 թ.):
1905 թ. – ծնվել է Կամսար Ավետիսյանը, հայ աշխարհագրագետ և մանկավարժ (մահ. 1976 թ.):
1945 թ. – Սովետական զորքերը գրավեցին Բեռլինը և գերմանական զորքերի հրամանատար գեներալ Հելմուտ Վեյդլինգը հրաման տվեց Բեռլինի կապիտուլյացիայի մասին:
1965 թ. – մահացել է Հրաչյա Քոչարը, հայ գրող (ծն. 1910 թ.):
1975 թ. – ծնվել է Դևիդ Բեքհեմը, անգլիացի հանրաճանաչ ֆուտբոլիստ:
1982 թ. – Ֆոլկլենդյան պատերազմի ժամանակ բրիտանական ատոմային սուզանավը խորտակեց արգենտինական «Գեներալ Բելգրանո» նավը, մահացավ 323 մարդ:
1997 թ. – Թոնի Բլեերը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ:
2011 թ. – ԱՄՆ հատուկ ծառայությունները Պակիստանում սպանեցին Ուսամա բեն Լադենին: