Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել է 7 ավտոմեքենա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ թիվ 67 շենքի դիմաց, Nissan մակնիշի 70 UA 070 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 23-ամյա Նորայր Խաչատրյանի վարած Audi մակնիշի 34 OZ 001 համարանիշի, 55-ամյա Մարինա Ավետիսյանի վարած Mitsubishi մակնիշի 31 LO 474 համարանիշի, 31-ամյա Կարո Մկրտչյանի վարած Fiat մակնիշի 31 OR 001 համարանիշի, 36-ամյա Դավիթ Ավդալյանի վարած Mercedes մակնիշի 24 UO 988 համարանիշի, 28-ամյա Արմեն Մայիլյանի վարած Nissan մակնիշի 34 MN 951 համարանիշի և 32-ամյա Դավիթ Հովակիմյանի վարած Nissan մակնիշի 34 PF 053 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Aud մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորայր Խաչատրյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Nissan մակնիշի 70 UA 070 համարանիշի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արգիշտ Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Nissan մակնիշի 70 UA 070 վարորդի ինքնությունը և գտնվելու վայրը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սարգիս Մելքոնյանի