Սահմանամերձ և սահմանապահ Ոսկեպար գյուղում հնչեց դպրոցական Վերջին զանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` մայիսի 28-ին, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցում հնչեց «Վերջին զանգը»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցը դեպի նոր կյանք էր ճանապարհում իր 7 շրջանավարտներին:
Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Միջոցառմանը հնչած ցանկացած խոսք, երգ, տող, նոտա հուզիչ էր ու աննկարագրելի թանկ:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին սահմանամերձ գյուղի բնակիչներ, զինվորականներ, հյուրեր:
Տպավորիչ ելույթներով հանդես եկան ոչ միայն շրջանավարտները, այլ նաև դպրոցի աշակերտները և ուսուցիչները:
Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետո ավելի թանկ ու քաղցր է դառնում:
Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են Վերջին զանգի արարողությամբ: Այդ օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ`շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Հենց այդ օրն են պատանիները հասկանում, որ իրենց առջև նոր, ավելի պատասխանատու շրջան է բացվում, որից մեծապես կախված է նրանց ապագան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի