Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 28-ին
1812 թ. – Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը:
1904 թ. – Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի Մադամ Բատերֆլայ օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան:
1908 թ. – Ծնվել է Յան Ֆլեմինգը, անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակը (մահ. 1964 թ.):
1918 թ. – Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
1959 թ. – ծնվել է Շարլ Բերբերյանը, ֆրանսահայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Ալեն Բերբերյանի եղբայրը:
1968 թ. – ծնվել է Քայլի Մինոուգը, ավստրալիացի երգչուհի և դերասանուհի:
2005 թ. – Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան:
2005 թ. – Նիգ-Ապարան կազմակերպության կողմից կազմակերպվեց «Միասնության շուրջպարը»: