211652_close_icon
views-count2192 դիտում article-date 18:16 28-05-2016

Ծիածանն ամբողջությամբ կարելի է տեսնել միայն երկնքից

Բոլոր ծիածաններն ունեն ամբողջական շրջանագծի ձև, սակայն նայողը տեսնում է այդ շրջանագծի միայն հորիզոնից վերև գտնվող կեսը։ Ամբողջությամբ ծիածանը կարելի է տեսնել երկնքից։ Ծիածան չի երևում այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից 42°-ից ավելի բարձրության վրա։ Աստվածաշնչում նշվում է, որ ծիածանը հայտնվել է համաշխարհային ջրհեղեղից հետո, որպես մարդկությանը ներելու նշան։ Հայերենում այս երևույթն ունեցել է նաև ծիրանի գոտի, տիրկան կամ տիրական գոտի (Տիր աստծու անունով), աստվածակամար (ըստ Անանիա Շիրակացու), Աստվածածնի գոտի անունները։

Նմանատիպ նյութեր