Հանրապետության տոնը նշվեց նաև Ալավերդիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Երեկ՝ մայիսի 27-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մշակույթի տանը տոնական միջոցառում էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումը նվիրված էր Հանրապետության օրվան: 
Ներկա էին Ալավերդու քաղաքապետարանի պաշտոնյաներ, դպրոցների, մանկապարտեզների սաներ և այլ հաստատությունների աշխատակիցներ: 
Միջոցառումն իր երգ ու պարով գեղեցկացրեց Ալավերդու «Լազուր» ժողգործիքների նվագախումբը, ելույթներով հանդես եկան նաև տեղի մանկական երգի և պարի խմբերը: 
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
                                            
                    
                                            
                        
            

