Հայոց բանակի տոնը նշվեց նաև ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի N զորամասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 28-ին, տոնական միջոցառումներ անցկացվեցին նաև 3-րդ բանակային կորպուսի N զորամասում:
Միջոցառումներին ներկա էին ազատամարտի և զորամասի վետերաններ, հոգևորականներ, մտավորականներ, տարածաշրջանի համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, աշակերտներ և այլ հյուրեր:
Տոնական օրվա առթիվ պարգևներ հանձնվեցին ծառայության ժամանակ աչքի ընկած սպաներին և զինվորներին:
Տպավորիչ ցուցադրական ելույթ ունեցան հատուկ ստորաբաժանման մարտիկները: Տոնի առթիվ զինվորներին ծանրոցներ էր ուղարկել Ալավերդու քաղաքապետարանը:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի