Ալավերդիում նույնպես նշվեց Կանանց միջազգային տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 8-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես տոնական տրամադրություն էր: Ալավերդի քաղաքի մշակույթի տանը նշվեց Կանանց միջազգային օրը:
Միջոցառմանը ներկա էին քաղաքի դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներ, քաղաքացիներ, հյուրեր:
Ելույթ ունեցան «Լազուր» ժողգործիքների համույթի երգիչ-մենակատարներ, Ալավերդիի արվեստի դպրոցի ուսուցիչներ, ինչպես նաև 2 պարային խմբեր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի