211652_close_icon
views-count4005 դիտում article-date 14:31 28-05-2016

Բանկերը 1 շաբաթում տեղաբաշխել են 76.9 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

Մայիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 56,139,316 դոլար 476.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 63,247,443 ԱՄՆ դոլար 478.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,299,044 եվրո 532.84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,740,378 եվրո 536.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 973,428,143 ՌԴ ռուբլի 7,19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 394,811,644 ՌԴ ռուբլի 7,27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: Մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.9 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր