211652_close_icon
views-count2070 դիտում article-date 14:57 28-05-2016

ԱՄՆ-ն ու Պակիստանը կարող են ձախողել F-16 կործանիչների հարցով գործարքը

Պակիստանը չի ընդունել F-16 կործանիչների շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում ԱՄՆ-ի առաջարկած ժամկետը, ինչի պատճառով մի քանի հարյուր միլիոն դոլարանոց գործարքը կարող է ձախողվել, գրում է Dawn թերթը՝ հղում անելով դիվանագիտական իրազեկ աղբյուրին: Նշենք, որ ԱՄՆ-ն հավանություն էր տվել գործարքին դեռ այս տարվա փետրվարին: Պակիստանյան կողմը մտադիր է 8 F-16 կործանիչ ձեռք բերել ԱՄՆ-ից, ինչի դիմաց, ենթադրվում է, որ պետք է վճարի 270 մլն ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը կներդնի ԱՄՆ-ն: Սակայն ապրիլին Պետդեպը հայտարարեց, որ Իսլամաբադը պետք է ավելի քան 700 մլն դոլար վճարի ինքնաթիռները գնելու համար իր սեփական բյուջեից: Աղբուրի խոսքով՝ Պակիստանը մտադիր չէ ամբողջապես փակել ֆինանսական ծախսերը, ինչը նշանակում է մատակարարման պայմաններն արդեն ուժի մեջ չեն: Պակիստանի վարչապետի խորհրդական Սարթաջ Ազիզն էլ հայտարարել է, որ իրենք մեկ այլ երկրից յգնեն F-16-ներ, եթե Վաշինգտոնը սուբսիդավորում չտրամադրի Պակիստանին:

Նմանատիպ նյութեր