211652_close_icon

Զիկա վիրուսի պատճառով աշխարհի բժիշկները կոչ են արել հետաձգել Բրազիլիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերը

views-count1855 դիտում article-date 13:52 28-05-2016
Աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 բժիշկներ ստորագրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Մարգարեթ Չանին ուղղված բաց նամակի տակ՝ խնդրելով ամռանը Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե-Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի անցկացումը հետաձգելու քայլեր ձեռնարկել, հաղորդում է Interfax-ը: Նրանք պարզաբանել են, որ վտանգավոր Զիկա վիրուսի տարածման ու վարակվելու հավանականությունը չափազանց մեծ է լինելու, ինչը տխուր հետևանքներ է ունենում (միկրոցեֆալիա՝ նորածինների գլխի ոչ նորմալ չափերի զարգացում, որն իր հետ բերում է բազմաթիվ օնկոլոգիական հիվանդություններ): Բժիշկները չեն բացառել նաև, որ բացի մոծակներից, որոնք համարվում են հարուցիչի հիմնական տարածողը, վիրուսը կարող է մարդուն անցնել նաև սեռական ճանապարհով:

Նմանատիպ նյութեր