3474 դիտում
23:03 27-01-2016
Զիկա վիրուսի դեմ պետք է հրատապ միջոցառումներ ձեռնարկել. Բարաք Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել հրատապ միջոցառումներ ձեռնարկել Զիկա վիրուսի դեմ և այդ խնդրի շուրջ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին հայտնում է BBC-ն:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/01/25/75456/]Հիշեցնենք[/url], որ Լատինամերիկյան երկրներում կանանց հորդորում են չհղիանալ մինչև 2018թ.-ը: Նման առաջարկով հանդես էր եկել Սալվադորի առողջապահության փոխնախարար Էդուարդո Էսպինոզան:
Պատճառը տարածաշրջանում տարածվող վարակիչ հիվանդությունն է, որի հետևանքով կարող են անոմալ փոքր գլխով երեխաներ ծնվել: Հիվանդության առաջացման պատճառը Զիկա կոչվող վիրուսն է, որով կանայք վարակվում են մոծակի խայթոցի հետևանքով:
Որոշ դեպքերում այդ վիրուսը վնասում է սաղմը մոր արգանդում: Ինչպես նշում են բժիշկները` վիրուսի պատճառով կարող են մտավոր հետամնաց երեխաներ ծնվել: Մասնագետներն արդեն խոսում են համաճարակի բռնկման մասին: Միջոցառումներ են ձեռնարկվում Բրազիլիայում Կոլումբիայում և Հաիթիում:
ԱՄՆ իշխանությունները իրենց հերթին զգուշացրել են ամերիկացիներին` ճանապարհորդության չմեկնել 22 երկրներ, որտեղ այդ վիրուսը հայտնաբերվել է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2852 դիտում
12:53 04-02-2016
Հնդկաստանը հայտնում է, որ Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել
1605 դիտում
12:51 13-02-2016
Բրազիլիայում Զիկա վիրուսի դեմ պայքարին ներգրավվել է 200 հազար զինվորական
1293 դիտում
20:50 03-03-2016
Google-ը 1 մլն դոլար կնվիրաբերի Զիկա վիրուսի դեմ պայքարի համար
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը