4536 դիտում
23:30 27-05-2016
Լիբանանում «Քո գեղեցիկ աչքերը» լուսանկարչական ցուցահանդես է անցկացվել` նվիրված Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձին
Մայիսի 20-ին Թեքեյան մշակութային միության Լիբանանի տեղական վարչության նախաձեռնությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ Սուրեն Մանվելյանի «Քո գեղեցիկ աչքերը» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության 25-րդ տարեդարձին:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ԹՄՄ տեղական վարչության ատենապետ դոկտոր Վիգեն Ասիլյանը` ներկայացնելով լուսանկարչի երկարամյա գործունեությունն ու կենսագրությունը:
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր ելույթում շեշտեց անկախության անշրջելի արժեքը` ընդգծելով, որ հայ ժողովրդի համար անկախությունը վերապրելու կամքի դրսևորում է, և այդ կամքն արտահայտվեց նաև մեր արվեստի, մշակույթի, գիտության, կրթության բնագավառներում: Անդրադառնալով լուսանկարչական արվեստի առանձնահատկություններին՝ դեսպանը նշեց, որ դրա շնորհիվ արվեստագետը կարողանում է բացահայտել բնությունը, մարդկանց ներաշխարհը, նրանց մտքերն ու ապրումները:
Ընդգծելով նմանօրինակ մշակութային միջոցառումների կազմակերպման կարևորությունը՝ դեսպան Մկրտչյանը բարձր գնահատեց ազգային մշակույթի և արժեքների պահպանմանն ուղղված ԹՄՄ տեղական վարչության գործունեությունը:
Այնուհետև Սուրեն Մանվելյանը ներկայացրեց իր լուսանկարները, դրանց էությունը և խորհուրդը: Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված էին աչքերի լուսանկարներ, ինչպես նաև Հայաստանի գեղեցիկ բնաշխարհը:
Նմանատիպ նյութեր
1457 դիտում
21:00 27-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում
2139 դիտում
19:30 18-07-2019
Վարշավայում տեղի է ունեցել Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
970 դիտում
10:40 23-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կանադայում
Այս բաժնից
865 դիտում
22:03 14-11-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
799 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
889 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին