1460 դիտում
21:00 27-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում
Սեպտեմբերի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպանության շենքում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին:
Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Նա անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական զարգացումներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին: Բարձր գնահատելով հայ համայնքի դերակատարությունը հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացման գործում՝ դեսպան Քոչարյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլոր կառույցներին և անհատներին շարունակական աջակցության և ամենօրյա համագործակցության համար: Նա նշեց, որ Հայաստանի անկախ Հանրապետությունը հայ ժողովրդի անվտանգության և միասնականության երաշխիքն է:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Լիբանանի խորհրդարանին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ընդգծվեց, որ հայ ժողովուրդը ջանք չի խնայի` շարունակելու պայքարը պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր ճանաչման և դատապարտման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության բոլոր հետևանքների վերացման ուղղությամբ:
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ Տրիպոլիի երգչախումբը՝ դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Պարգև Թասլակյանի ղեկավարությամբ:
Պաշտոնական ընդունելությանը ներկա էին Լիբանանի Ազգային ժողովի նախագահի ներկայացուցիչ, պատգամավոր Հասան Մխայբերը, Լիբանանի Էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանը, էկոնոմիկայի նախարար Ալեն Հաքիմը, Լիբանանի արտգործնախարարի ներկայացուցիչ, դեսպան Սաադ Զախիան, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, կրոնական համայնքների առաջնորդներ, մտավորականներ, լիբանանահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարներ:
Նմանատիպ նյութեր
1004 դիտում
21:38 23-09-2014
ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում
1301 դիտում
18:22 25-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թբիլիսիում
Այս բաժնից
526 դիտում
10:10 15-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան
457 դիտում
09:18 15-11-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար