Ազատության հրապարակում Վերջին զանգի գլխավոր միջոցառումը կշարունակվի մինչև ուշ երեկո
Վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում կազմակերպված տոնական համերգով:
Արդեն հաճելի ավանդույթ է դարձել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այս օրը շրջանավարտների համար տոն կազմակերպելը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցել է Ազատության հրապարակ՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթելու շրջանավարտներին: Քաղաքապետը շրջել է Ազատության հրապարակում, շնորհավորել շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:
Հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին նվիրված օրվա գլխավոր միջոցառումը կշարունակվի մինչև ուշ երեկո:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]