211652_close_icon
views-count941 դիտում article-date 20:48 27-05-2016

Աշնակում նշվել է ավանդական ֆիդայատոնը

Ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվա առիթով Արագածոտնի մարզի Աշնակ գյուղ էին այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանն ու աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել նաև Գևորգ Չավուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ֆիդայատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:

Նմանատիպ նյութեր