826 դիտում
16:24 27-05-2015
Աշնակում նշվել է ավանդական ֆիդայատոնը
Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար՝ մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ Աշնակ էր այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, ինչպես նաև նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը նաև ծաղիկներ է խոնարհել Գևորգ Չաուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։ Ավանդատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:
Ֆիդայատոնն այս տարի նույնպես մեկտեղել էր ոչ միայն աշնակցիներին ու հարակից գյուղերի բնակիչներին, այլև մայրաքաղաքից ժամանած բազմաթիվ հյուրերի: Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Նմանատիպ նյութեր
1055 դիտում
20:48 27-05-2016
Աշնակում նշվել է ավանդական ֆիդայատոնը
6344 դիտում
22:58 27-05-2018
Աշնակում նշվել է ավանդական Ֆիդայատոնը
10699 դիտում
21:14 27-05-2017
Աշնակում նշվել է Ֆիդայատոնը
Այս բաժնից
454 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
748 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)