Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում
Անանուխը հիշատակվել է դեռևս Աստվածաշնչում՝ Մատթեոսի ավետարանում, բարձր գնահատվել Հին Հունաստանում։
Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում, այդ պատճառով խնջույքի սրահները ցողում էին անանուխի ջրով, սեղանները շփում տերևներով։
Հռոմեացի գիտնական, ռազմական և պետական գործիչ Պլինիոս Ավագը գտնում էր, որ անանուխի բույրը նպաստում է ուղեղի արդյունավետ գործունեությանը, այդ պատճառով միշտ դալար ընձյուղներից հյուսված պսակ էր կրում, նույնը խորհուրդ էր տալիս աշակերտներին։