211652_close_icon
views-count3022 դիտում article-date 13:11 27-05-2016

Ժոզե Մոուրինյոն` «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Ժոզե Մոուրինյոյին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Պորտուգալացի մասնագետի հետ կնքվել է 3-ամյա պայմանագիր` և մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: 53-ամյա Մոուրինյոյի աշխատավարձը նոր ակումբում կկազմի տարեկան 12 միլիոն ֆունտ: Հիշեցնենք, որ Մոուրինյոյի վերջին ակումբը «Չելսին» էր, որտեղից նա հեռացվեց 2015թ. դեկտեմբերին: Իսկ այժմ պատկերացրեք, թե Անգլիայի նոր առաջնությունում ինչ է մեզ սպասվում: Երբեք այսպիսի աժիոտաժ չի եղել: Համաշխարհային կարգի մարզիչների առաջնություն է սա լինելու: Ներկայացնենք. «Մանչեսթեր Սիթի»` Խոսեպ Գվարդիոլա: «Մանչեսթեր Յունայթեդ»` Ժոզե Մոուրինյո: Արդեն սա բավական է` հաշվի առնելով այս երկու մասնագետների հին հաշիվները: «Չելսի` Անտոնիո Կոնտե: «Լիվերպուլ»` Յուրգեն Կլոպ: «Վեսթ Հեմ»` Սլավեն Բիլիչ: «Տոտենհեմ»` Պոչետինո: «Արսենալ»` Արսեն Վենգեր: «Ուոթֆորդ»` Վալտեր Մացարի: «Սաութհեմփթոն»` Ռոնալդ Կուման: Եվ` բնականաբար, «Լեսթեր»` իր հեքիաթային Կլաուդիո Ռանիերիով: Այնպես որ, զինվենք համբերությամբ. սա արտակարգ առաջնություն է լինելու:

Նմանատիպ նյութեր