211652_close_icon
views-count1056 դիտում article-date 14:25 27-05-2016

Ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց

Մայիսի 24-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1987 թ. ծնված Վարդուհի Ք.-ի բնակարանի դռան փականը բացելով՝ հյուրասենյակից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 590.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Արմիկ Կ.-ն, ով հյուրընկալվել էր Վարդուհի Ք.-ի բնակարանում: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր