1334 դիտում
09:26 27-05-2016
Մարդիկ մենաշնորհված ոլորտները մտնելուց առաջ պետք է կտակ գրեն. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Կազմվել են հուշաթերթեր, թե ինչպես կարելի է բանան, շաքարավազ, բենզին, ալյուր, թռչնամիս, ցիտրուսային բույսեր և այլ ապրանքներ ներկրել», հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
«ՉԻ» – Փաստորեն՝ Արծվիկ Մինասյանին թվում է, թե գործարարները մինչև հիմա այդ ապրանքները չեն ներմուծել, որովհետև ձևը չեն իմացել։ Այ հիմա հուշաթերթիկը կկարդան և կներմուծեն։ Իսկ իրականում այդ ապրանքատեսակների պոտենցիալ ներկրողների համար պիտի բոլորովին այլ հուշաթերթիկ կազմվեր՝ «առաջին բուժօգնության հասցնելու և ստանալու մասին»։ Մարդիկ այդ ոլորտները մտնելուց առաջ պիտի իմանան, թե ինչպես դադարեցնել արյունահոսությունը, ճիշտ վիրակապել ջարդված վերջույթները, ինչ դիրքով պառկել գանգուղեղային կոտրվածքների դեպքում, ինչով ախտահանել պատահաբար պոկված ականջների տեղերը և այլն։ Համաձայնվեք՝ նման կարգի հմտությունները հաստատ պետք կգան նրանց, ովքեր որոշել են կարագ, բանան, շաքարավազ, ձեթ կամ բենզին ներկրել։ Ի դեպ՝ չէր խանգարի նաև հիշեցնել, որ նման փորձերից առաջ համենայնդեպս կտակ գրեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2198 դիտում
18:32 10-02-2016
ԿՏԱԿ-ն արձագանքել է Երևանի թիվ 130 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի նամակին
5207 դիտում
19:20 11-12-2020
Մարադոնան կտակ չի թողել. նրա 37 մլն ֆունտ կարողության համար պայքարում են 17 ազգական
4147 դիտում
13:28 15-05-2020
Հանրային սննդի օբյեկտ մտնելուց առաջ բոլորը կջերմաչափվեն. ախտանշաններ ունեցողների մուտքը կարգելվի
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1042 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»