Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 27-ին
1441 թ. – Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս:
1918 թ. – Ապարանի հերոսամարտի հաղթանակի օրը:
1927 թ. – ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը, հայ ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ (մահ. 1997 թ.):
1937 թ. – գործարկվեց Ոսկե Դարպասներ կամուրջը:
1937 թ. – մահացել է Ատրպետը, հայ գրող, արձակագիր, նրա գրվածքի հիման վրա է նկարահանվել «Տժվժիկ» ֆիլմը (ծն. 1860 թ.):
1941 թ. – Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակեցին գերմանական «Bismarck» նավը:
1964 թ. – մահացել է Ջավահարլալ Ներուն, Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ (ծն. 1889 թ.):
1970 թ. – մահացել է Օլգա Գուլազյանը, հայ դերասանուհի (ծն. 1885 թ.):
2000 թ. – Դրաստամատ Կանայանը վերահուղարկավորվեց Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում: