3 հայ մարմնամարզիկներ Եվրոպայի առաջնության դուրս եկան եզրափակիչ
Շվեյցարիայի Բեռն քաղաքում շարունակվում է մարմնամարազության Եվրոպայի առաջնությունը։
Կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը (248.702 ): Եզրափակիչ փուլ են անցնում 8 ուժեղագույն թիմերը:
Անհատական պայքարում հենացատկերի վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (15.300) և դուրս եկավ եզրափակիչ։ Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինայնը 2-րդ հորիզոնականով (15.491) դուրս եկավ եզրափակիչ:
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը(15.566) և իրավունք ստացավ եզրափակչում պայքարելու լավագույնի կոչման համար, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը (15.366): Հայ մարմնամարզիկը մեկ քայլ հետ մնաց եզրափակչից, հայտնում էՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին: