Հայաստանի բռնցքամարտիկները դուրս եկան աշխարհի երիտասարդական առաջնության. քառորդ եզրափակիչ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տոնեցին, հայտնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը առավելության հասավ վրացի բռնցքամարտիկի նկատմամբ:
64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը հաղթեց Իրանի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Մավրիտանիայի ներկայացուցչին:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները դուրս եկան քառորդ եզրափակիչ և հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 5 մարզիկ: