211652_close_icon
views-count1063 դիտում article-date 15:41 26-05-2016

Խուզարկությամբ տանիքի գաղտնարանից զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Արմեն Կ.-ին պատկանող Վահագնի գյուղի տանը և օժանդակ շինություններում: Խուզարկությամբ տան տանիք տանող դռան վերևի ազբոշիֆերի և փայտի միջև ընկած հատվածից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «ՏՏ» տիպի ատրճանակի` 19, 7.62 մմ տրամաչափի 1 և 5.6 մմ տրամաչափի 80 փամփուշտ, «ՏՕԶ» տիպի, մեկփողանի, ակոսավոր 5.6 մմ տրամաչափի հրազեն` փամփշտակալով` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր