ԱԺ միջանցքում լեզվակռիվ էր. աշխատակիցներից մեկի աշխատավարձը չէին վճարել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսին 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող միջանցքում արտասովոր իրավիճակ էր: Ինչպես նկատել է «Ժողովուրդ»-ի թղթակիցը՝ Ազգային ժողովի աշխատակիցներից մեկը Ազգային ժողովի ֆինանսական հարցերով զբաղվող մի քանի աշխատակիցների հետ լեզվակռվի մեջ էր մտել:
Նկատեցինք, որ տարեց պապիկը պահանջում էր վճարել իր հասանելիք աշխատավարձը, սակայն աշխատակիցները նրա հետ, մեղմ ասած, «ռազբորկայի» մեջ էին մտել՝ բղավոցներով, հետաքրքրվելով, թե որ օրն է աշխատել, ինչ է աշխատել և այլն:
Ու երբ ֆինանսական բաժնի աշխատակիցները նկատեցին, որ ԱԺ միջանցքում լրագրողների թիվը գնալով մեծանում է, և իրավիճակը կարող է վատ ավարտ ունենալ իրենց համար, շտապ պապիկին հանգստացրին և հորդորեցին գալ մի քանի օր հետո՝ խոստանալով լուծել խնդիրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]