1341 դիտում
09:01 26-05-2016
Փոխեցին, որ չհավատանք. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրոմ է. «Երեկ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը` նոր սահմանադրությամբ իշխանության ձևավորման նոր խաղի կանոնները: Իշխանությունն ասում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է նախորդից, էականորեն բարձրացնելու է ընտրությունների անցկացման օրինականությունն ու թափանցիկությունը:
Ընդդիմությունն ասում է, որ նոր Ընտրական օրենսգիրքն այնքան էլ լավը չէ, քանի որ չեն ընդունվել ընդդիմադիրների բոլոր պահանջները, հետևաբար՝ ընտրությունները չեն կարող ավելի ազատ ու օրինական լինել: Ինչպես գրեթե միշտ, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հեռու են իրականությունից: Որովհետև աշխարհի անգամ ամենալավ ընտրական օրենսգրքով հնարավոր չէ անցկացնել ազատ և արդար ընտրություններ, եթե բացակայում է այդքան չարչրկված քաղաքական կամքը:
Եվ հակառակը` նույնիսկ ոչ այնքան լավ շարադրված օրենսգրքով կարելի է անցկացնել ամենաազատ և արդար ընտրություններն աշխարհում, եթե քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտները, բայց առաջին հերթին` իշխանությունները, ունեն դրա համար անհրաժեշտ ոչ միայն՝ կամք, այլև՝ համարձակություն: Հրաժարվելու համարձակություն: Իշխանությունի՛ց հրաժարվելու համարձակություն:
Ունի՞ իշխանությունն արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, ինչպես վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները: Այս հարցին պատասխանելու համար ու դրանից առաջ պետք է պատասխանել հարցին` պատրա՞ստ է իշխանությունն ընտրություններում պարտվելու դեպքում հրաժարվել իշխանությունից: Ակնհայտ է, որ այս` երկրորդ հարցի պատասխանը բացասական է: Միարժեքորեն բացասական»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4278 դիտում
16:04 29-08-2016
Ռիո Ֆերդինանդ. Մխիթարյանն ու Ռեշֆորդը փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը
10462 դիտում
18:23 03-08-2018
Համալսարանի մարդիկ փոխեցին նրան․ Բեն Լադենի մայրը պատմել Է, թե ինչպես է իր որդին արմատական դարձել
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»