40457 դիտում
23:30 21-02-2018
Երեք բան, որոնք հիմնովին փոխեցին Հայկուհի Բաբախանյանի կյանքը, ինչպես է անցել երգչուհու ծննդյան օրը և ինչ անակնկալներ է ստացել
Երգչուհի Հայկուհի Բաբախանյանը փետրվարի 20-ին նշեց ծննդյան օրը: Ծննդյան օրվա մեկնարկը տրվել է կեսգիշերից հետո: Օրվա հոբելյարին առաջինը շնորհավորել է ամուսինը՝ գեղեցիկ ծաղկեփնջով: Այնուհետև զանգեր աշխարհի գրեթե բոլոր կողմերից [url=https://plus.google.com/110919454555911536680]EXKLUSIVElife.com[/url]-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ասաց Հայկուհի Բաբախանյանը, ով ներկայացրեց, թե որ նվերը կարող է իր համար թանկ լինել: [b]«Նվերներ և անակնկալներ շատ եմ ստացել թե հարազատներիս, թե երկրպագուներիս կողմից և բոլորն էլ ինձ համար թանկ են: Սակայն պետք է նշեմ, որ ինձ համար կարևոր է սրտանց արված նվերը, ոչ թե նվերի արժեքը»:[/b]
Ծննդյան երեկոն Հայկուհին նշել է երևանյան ռետորաններից մեկում՝ ընտանիքի հետ: Հայկուհին ցանկացել է, որ ծննդյան տոնը նշի տանը ընտանեկան միջավայրում, բայց ամուսինը անակնկալ էր պատրաստել և այնպես ստացվեց, որ նշել են երևանյան ռեստորաններից մեկում, դարձյալ ընտանեկան միջավայրում, ինչը շատ գեղեցիկ կազմակերպված է եղել:
Հայկուհին այս տարի ծննդյան տորթի մոմերը փչելիս՝ մի քանի երազանքներ և ցանկություններ է մտապահել:
[b]«Ցանկություններս շատ են. առաջին հերթին ցանկանում եմ, որ ընտանիքս առողջ լինի, բալիկներս մեծանան և հասարակության համար պիտանի մարդիկ դառնան, և իհարկե ինչպես իմ բոլոր հարցազրույցներում եմ նշում կցանկանայի, որ մեր երկրում խաղաղություն լինի, քանի որ ես ինքս ապագա զինվորների մայր եմ և ամենամեծ ցանկությունս է, որ մեր երկրի սահմաններն անսասան լինեն, բոլոր հայ ընտանիքներում մշտապես իշխի սերը և լինի ուրախ տրամադրություն»:[/b]
Զրույցի վերջում զրուցակցիցս հետաքրքրվեցի՝ որոնք են այն երեք բաները, որոնք հիմնովին փոխեցին իր կյանքը:
[b]«Բնականաբար, առաջինը պետք է նշեմ «Ժողովրդական երգիչ» նախագիծը, որը դարձավ իմ առաջին մեծ բեմը և իմ հաջողության գրավականը հետագա ստեղծագործական աշխատանքների համար: Անգնահատելի է իմ ուսուցիչների, հաղորդաշարի կազնակերպիչների և առհասարակ բոլորի կատարած աշխատանքը և ներդրումը իմ և իմ նման շատ երիտասարդների կայացման գործում: Եվս մեկ անգամ շնորհակալությունս եմ հայտնում նրանց: Երկրորդ իրադարձությունը, որ կյանքս փոխեց հանդիպումն էր ապագա ամուսնուս, իսկ երրորդը այդ ամուսնությունից ծնված իմ փոքրիկներն են, որոնք կյանքիս նոր գույն տվեցին հիմնովին փոխեցին կյանքիս իմաստը»:[/b]
[b]Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարը՝ Հայկուհի Բաբախանյանի ընտանեկան արխիվից[/b]
Նմանատիպ նյութեր
10456 դիտում
18:23 03-08-2018
Համալսարանի մարդիկ փոխեցին նրան․ Բեն Լադենի մայրը պատմել Է, թե ինչպես է իր որդին արմատական դարձել
11843 դիտում
12:20 19-02-2018
Մեր կենտրոնում զինվորներին վերաբերվում են, ինչպես թագավորների. Հայկուհի Մինասյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. wnews.am
10736 դիտում
19:32 11-02-2022
Հայկուհի Մինասյանը Փարիզի հայկական ռադիոյին է պատմել, թե ինչ սկզբունքներով է աշխատում Զինվորի տունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10516 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am