211652_close_icon
views-count2221 դիտում article-date 22:21 25-05-2016

Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 25-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությանը` ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես և առաջիկա անելիքները: Առավել մանրամասն ներկայացվեց համայնքային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացը, ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքները, ոստիկանության կադրային քաղաքականությունը և այլն: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կուրսան Ասանովը նշեց, որ տպավորված է Հայաստանի ոստիկանությունում կատարվող բարեփոխումներից և կարևորեց համագործակցությունն ու փորձի փոխանակումը երկու գերատեսչությունների միջև, մանավանդ, որ Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարությունը համեմատաբար նոր է նախաձեռնել նման գործընթաց: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր