Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Մաուրիսիո Մակրիին՝ երկրի ազգային տոնի` Հեղափոխության օրվա կապակցությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։