211652_close_icon
views-count761 դիտում article-date 11:30 25-05-2016

Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 44-րդ կոնֆերանսը

2016 թ. մայիսի 18-ից 20-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 44-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի տարածաշրջանի 56 երկրների 168 բարձրաստիճան պատվիրակներ, 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նախագահում էր Ինտերպոլի Գործադիր կոմիտեի Եվրոպայի պատվիրակ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը, ինչպես և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, որը հանդես եկավ նաև բացման խոսքով: Ելույթներով հանդես եկան Չեխիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՆԳ փոխնախարար Ժիրի Նովացեքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային վարչության տնօրենը, Գլխավոր քարտուղարության և անդամ երկրների մի շարք ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտներին, մասնավորապես՝ սահմանային անվտանգության վերահսկողությանը, ահաբեկչությանը, ապօրինի միգրացիային և դրա հետևանքներին, կիբերհանցավորությանը, թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին: Կոնֆերանսի հիմնական և առաջնային քննարկումներից մեկը նվիրված էր Եվրոպայի տարածաշրջանի երկրներում սահմանային անվտանգության սպառնալիքներին, որն անմիջականորեն կապված է վերջին ժամանակներում դեպի եվրոպական երկրներ միգրանտների թվի աննախադեպ աճով: Տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացրեցին այս հանցավոր երևույթի դեմ պայքարի իրենց փորձառությունն ու կիրառվող մեխանիզմները: Իր ելույթում Գլխավոր քարտուղար Յ. Շտոքը նշեց, որ Եվրոպայի սահմանների անվտանգությունը մեծապես կախված է ինչպես Եվրոպայի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող երկրների ոստիկանական և իրավապահ մարմինների սերտ համագործակցությունից: Մատնանշելով վերջին ժամանակներում Եվրոպայի տարածաշրջանի երկրներում ահաբեկչական հարձակումների թվի կտրուկ աճի առկայությունը, նա հավելեց, որ իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում նաև այս տարածաշրջան մուտք գործող ապօրինի միգրանտների թվի անընդհատ աճը, ինչպես նաև շեշտեց այս ոլորտում ներգրավված կազմակերպված հանցավոր խմբավորումների դերակատարումը: Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էին այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են՝ - Համաշխարհային անվտանգության փոփոխվող իրավիճակը, սպառնալիքները և դրա հետևանքները Եվրոպայում, - 43-րդ կոնֆերանսին ընդունված հանձնարարականների կատարման ընթացքը, - ԻՆՏԵՐՊՈԼ – 2020 նախաձեռնության ներկայացում, - Միգրացիան որպես սպառնալիք Եվրոպայի տարածաշրջանում, - Սահմանային անվտանգություն ազգային մակարդակով, - Ինտերպոլի հնարավորությունների կիրառում, - Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ Ինտերպոլի կողմից մշակված օպերացիաների ներկայացում, - Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համաշխարհային պայքար, - Միգրանտների ապօրինի տեղափոխման մեջ ներգրավված կազմակերպված հանցավոր ցանցեր, - Օտարերկրյա վարձկանների և ահաբեկչական խմբավորումների դեմ համընդհանուր պայքարի միջոցները, - Ինտերպոլի մարտավարությունը կիբերհանցավորության դեմ պայքարում, - Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի գործունեության զեկույց, - Առաջարկությունների ընդունում, - Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի ընտրություններ: Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ և ծավալվեցին քննարկումներ: Քննարկումների արդյունքում հավանության արժանացան և ընդունվեցին 4 առաջարկություններ: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը, որը գործնական հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոքի, Գլխավոր քարտուղարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես և Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի և այլ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: [b]ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ[/b] [img]/ups/images/0669366001464161736424080.jpg[/img]

Նմանատիպ նյութեր